Ինչ ուտել այսօր.բլղուրով ու հավի լյարդով աղցան
բլղուր — 1/2 բաժակ
լյարդ հավի — 300 գր
լոլիկ — 1 հատ
վարունգ — 1 հատ
սոխ — 1 գլուխ
կանաչի — ըստ ճաշակի
բուսայուղ — 1 ճ/գ
մայոնեզ — 1,5-2 ճ/գ
աղ — ըստ ճաշակի
պղպեղ — ըստ ճաշակի
Պատրաստման եղանակ
- 1 բաժակ բլղուրը լցնում ենք 1 բաժակ ջրի մեջ ու եփում ենք 12-15 րոպե, ապա բաց կափարիչով 10 րոպե։ Եփվելու ընթացքում բլղուրը համեմում ենք աղով։
![Բլղուրով-ու-հավի-լյարդով-աղցան-3]()
- Հավի լյարդը բաժանում ենք կտորների։ Սոխը մանր կտրատում ենք։
![Բլղուրով-ու-հավի-լյարդով-աղցան-4]()
- Լյարդն ու սոխը 7-10 րոպե տապակում ենք բուսայուղով լի տապակի մեջ և ընթացքում համեմում ենք աղով ու պղպեղով։
![Բլղուրով-ու-հավի-լյարդով-աղցան-5]()
- Արդեն սառած բլղուրը լցնում ենք տարայի մեջ, ապա ավելացնում ենք մանր կտրատած վարունգն ու լոլիկը։
![Բլղուրով-ու-հավի-լյարդով-աղցան-6]()
- Կանաչ սոխը, սամիթն ու մաղադանոսը մանր կտրատում ու լցնում ենք աղցանամանի մեջ։
![Բլղուրով-ու-հավի-լյարդով-աղցան-7]()
- Ավելացնում ենք տապակած լյարդն ու սոխը, ապա՝ մայոնեզը։
![Բլղուրով-ու-հավի-լյարդով-աղցան-8]()
- Բոլոր բաղադրիչները լավ խառնում ենք։ Համեղ աղցանը պատրաստ է։
Public.am





