«Բարնլիի» ֆուտբոլիստը՝ Հայաստանի դեմ խաղի մասին. Չպետք է հաղթենք, եթե արժանի չենք դրան

0

Ֆուտբոլի Իսլանդիայի հավաքականի կիսապաշտպան Յոհան Գուդմոնդսոնն անդրադարձել է 2022թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի J խմբի երկրորդ տուրի խաղում Հայաստանի հավաքականից կրած պարտությունը 0:2 հաշվով:

«Պետք է չհաղթենք խաղում, եթե արժանի չենք դրան: Առաջին խաղակեսում մրցակիցը կատարեց հեռվից հարվածներ, իսկ մենք ավելի շատ էինք վերահսկում գնդակը, բայց ոչինչ չստեղծեցինք: Մեր անհաջող գործողություններն ավելացրին մրցակցի վստահությունը: Առաջին գոլից հետո ունեցանք հաշիվը հավասարեցնելու լավ հնարավորություն, իսկ 2:0-ից հետո ամեն բան ավելի բարդացավ:

Իհարկե, այս պարտությունը ցավալի է, սակայն թիմում մեծ փոփոխություններ կատարելու որոշումը մարզիչինն է: Մենք ձևանում էինք մի թիմ, որը պետք է հյուրընկալվելիս հաղթեր Հայաստանին, սակայն դա տեղի չունեցավ: Մենք բավականաչափ լավը չէինք այս խաղում: Մենք գիտենք, որ կարող ենք անել ավելին»,- անգլիական «Բարնլիի» 30-ամյա ֆուտբոլիստի խոսքը փոխանցում է RÚV-ը:

Հիշեցնենք, որ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղում Հայաստանի հավաքականը 2 գոլերը խփել էր ընդմիջումից հետո և առաջին անգամ 2 հաղթանակով մեկնարկեց աշխարհի առաջնության ընտրական փուլերում: Խոակին Կապառոսի գլխավորած թիմը հաջորդ ընտրական հանդիպումը կանցկացնի մարտի 31-ին՝ Երևանում մրցելով Ռումինիայի հավաքականի հետ:

ԱԱ-2022-ի ընտրական փուլի J խմբի երկրորդ տուրից հետո Հայաստանի ու Գերմանիայի հավաքականներն ունեն 6-ական միավոր, Ռումինիան ու Հյուսիսային Մակեդոնիան՝ 3-ական, իսկ Իսլանդիան ու Լիխտենշտեյնը կրել են 2 պարտություն:

Leave A Reply

Your email address will not be published.