Էջմիածնում վրաերթի է ենթարկվել գեներալ Մանվել Գրիգորյանի աներորդին, որը տեղում մահացել է, վարորդը դիմել է փախուստի
Արմավիրի մարզում, այսօր՝ մարտի 25-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել. կեսգիշերն անց անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 2-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ, 58-ամյա Աշոտ Ամիրյանին։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, իսկ վարորդը դիմել է փախուստի։
Փաստի առթիվ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի և 244 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ վրաերթ կատարած վարորդին և նրա ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ։
Աղբյուրի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածը գեներալ Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի հարազատն եղբայրն էր։