Երևանի Աթենքի փողոցում 12 էլեկտրասյուներ պոկվել ու տապալվել են գետնին՝ փակելով ճանապարհը
Այսօր՝ մարտի 25-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանի Աթենքի փողոցում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ 12 էլեկտրասյուները պոկվել ու տապալվել են գետնին՝ փակելով ճանապարհը: Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Դեպքի վայր է ժամանել Երևանի ՃՈ պետ Խաչիկ Սամվելյանը:
Տեղի ունեցածից այլ մանրամասներ հայտնի չեն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: