Ռոնալդուն ստո՞ւմ է, թե՞ դավադրության զոհ է դարձել (Լուսանկար)
Օրեր առաջ տեղեկատվություն էր տարածվել, ըստ որի ամերիկացի մոդել Քեթրին Մայորգան «Յուվենթուսի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուին մեղադրել էր բռնաբարության մեջ: Դեպքը տեղի էր ունեցել 2009 թ.: Լաս Վեգասի ոստիկանությունը պարզում է հանգամանքները:
Պորտուգալացին, իր հերթին, խուզարկու էր վարձել` գործը քննելու համար և հայտարարել էր, որ աղջիկը ցանկանում է վարկաբեկել իրեն:Այսօր «The Sun»-ը հրապարակել է լուսանկարներ, որոնցում Քեթրինն ու Քրիշտիանուն միասին են: Լուսանկարներն արված են դեպքից ժամեր առաջ: Նրանք միասին շփվում են և Քեթրինն ամենևին դեմ չէ ֆուտբոլիստի սիրաշահումներին: