Ցուցակը գլխավորելու հետ կապված հարցն ակնհայտ է, այսինքն Նիկոլ Փաշինյանն է. Մակունցը լքեց ճեպազրույցը
Իշխող ուժի ցուցակը գլխավորելու հետ կապված հարցն ակնհայտ է, այսինքն Նիկոլ Փաշինյանն է: Այս մասին, այսօր՝ մարտի 23-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով նրան, թե ռաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրություններում ո՞վ է գլխավորելու «Իմ քայլը» խմբակցության ցուցակը:
Հարցին, թե արդյոք թեկնածուների մասով արդեն քննարկումներ եղել են, Մակունցը պատասխանեց. «Ցուցակի մասին քննարկումներ եւ հրապարակումներ անելը դեռ վաղ է»:
Դիտարկմանը, թե վերջին շրջանում Փաշինյանը վարկաբեկված անձ է համարվում և գուցե նրա գլխավորությամբ ընտրությունների գնալը սխալ է, եւ արդյոք ՔՊ-ն մարդ-կուսակցություն է, Մակունցը պատասխանեց. «Ես խնդրում եմ վիրավորական մեկնաբանություններով հարցեր չուղղել ինձ և կոռեկտության սահմաններում մնալ»,-ասաց նա և լրագրողների մնացյալ հարցերին չպատասխանելով նշեց, որ դադարեցնում է ճեպազրույցը, քանի որ իրեն թույլ չեն տալիս հարցերին պատասխանել: