Մահվան նախորդ օրը Ազնավուրը լուսանկար էր հրապարակել Բելմոնդոյի հետ
Շառլ Ազնավուրը մահից մեկ օր առաջ ինստագրամում նկար էր հրապարակել դերասան Ժան-Պոլ Բելմոնդոյի հետ։
Սև ու սպիտակ նկարը տխրեցրել է աստղի երկրպագուներին։ Նկարում Ազնավուրը ուժով լի տեսք ուներ ու ժպտում էր։ Նկարի տակ գրել է.«Իմ ընկերն ընդմիշտ՝ Ժան-Պոլ»։
Նկարը հավանել ու մեկանբանություններ են թողել տասնյակ հազարավոր մարդիկ։
Հիշեցնենք, որ Շառլ Ազնավուրը կյանքից հեռացավ հոկտեմբերի 1-ին՝ 94 տարեկան հասակում։