Հեշտ միջոց գլխացավի դեմ

0

Գլխացավը ժամանակ առ ժամանակ անհանգստացնում է շատերին, որի առաջացման պատճառները շատ են՝ սկսած ներքին օրգաններից, նյարդային համակարգից, արյան ճնշման տատանումներից, որը պարբերաբար անհանգստացնելու դեպքում մասնագետները նախ խորհուրդ են տալիս պարզել պատճառը: Տնային պայմաններում ցավը վերացնելու համար խորհուրդ են տալիս կիտրոնի կեղեւը մաքրել ներքին սպիտակ շերտից եւ ներսի մասով դնել քունքի շրջանում ու պահել որոշ ժամանակ: Քիչ անց կեղեւի դրած մասում մաշկի վրա առաջանում է կարմիր բիծ, որը տալիս է այրող էֆեկտ եւ տեղը քոր է գալիս: Դրանից հետո վերանում է գլխացավը:
Գլխացավի (միգրենի) դեմ օգնում է քացախի գոլորշի շնչելը: Դրա համար կրակի վրա դրեք քացախով լի թասը եւ եռման ընթացքում բարձրացող գոլորշիները շնչել 75 անգամ՝ գլուխը վերեւից ծածկելով: Սովորաբար դրանից հետո գլխացավը դադարում է, կամ եթե այն նորից սկսում է, ապա 2 անգամ ավելի թույլ:
Related image
Ժողովրդական բժիշկները խորհուրդ են տալիս նաեւ գլխացավը վերացնել սեղմումով: Հոնքերի մեջտեղի հատվածում մատով սխմեք, որը կանցկացնի ոչ միայն գլխացավը, այլեւ` աչքերի ցավը եւ հոգնածությունը: Ձեռքի բթամատի հատվածը եւս «ցավազրկող» հատկություն ունի, որը սեղմած մի քանի վայրկյան պահում եք եւ ճակատային գլխացավը, ատամնացավը, ուսերի ցավը անցնում է: Այս մեթոդը արգելվում է հղի կանանց: Սեղմումը կարելի է նաեւ ոտքի բթամատին, որը հանում է ոտնաթաթի ցավերը, գլխացավը, լարվածությունը աչքերում, օգնում է ալերգիային

Leave A Reply

Your email address will not be published.