«ВИА Гра» խմբի նախկին մենակատարին վիրավորել են համերգի ժամանակ
«ВИА Гра» խմբի նախկին մենակատար Աննա Սեդոկովան պատմել է իր կյանքի ամենավատ համերգներից մեկի մասին, որից հետո չի կարողացել զսպել արցունքները։ Այս մասին հայտնել է երգչուհին ինստագրամում։
«Մարդիկ դահլիճում նստած են, խորոված են ուտում ու նայում քեզ վրա, ինչպես ծաղրածուի։ Զվարճացրու մեզ, իսկ մենք հոգնած ենք, կնստենք»,-գրել է Սեդոկովան։
Երգչուհին նշել է, որ ինքը ցանկացել է զվարճացրել լսարանին, սակայն այն բացարձակ անտարբերություն է ցուցաբերել։