Երկու հայ կինեմատոգրաֆիստ առաջադրված է «Օսկարի»

0

Նախօրեին կինեմատոգրաֆիստական արվեստի եւ գիտությունների ամերիկյան ակադեմիան հայտնել է «Օսկար» 93-րդ մրցանակաբաշխության հավակնորդների անունները։ Այս տարի մրցանակի համար կպայքարի ամերիկահայ երկու կինեմատոգրաֆիստ։ Մադլեն Շարաֆյանն առաջադրվել է Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակի «Բույն» ֆիլմի համար «Լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ» անվանակարգում։  

Մրցանակ կարող է ստանալ նաեւ Սեւ Օհանյանը՝ «Հուդան եւ Սեւ մեսիան» ֆիլմի պրոդյուսերներից մեկը, որը «Օսկարի» է առաջադրվել վեց, այդ թվում «լավագույն ֆիլմ» անվանակարգում։

Ըստ սյուժեի՝ հանցագործ Ուիլյամ Օ․Նիլիը գործարք է կնքում հետաքննությունների դաշնային բյուրոյի հետ՝ խիստ պատժից խուսափելու համար։ Ըստ պայմանավորվածության՝ նրան Չիկագո են ուղարկում, որ նա հետեւի «Սեւ հովազներ» ռադիկալ կազմակերպության գործունեությանը, իսկ հնարավորության դեպքում ներգրավիի նրանց շարքերում։

Leave A Reply

Your email address will not be published.