Կորոնավիրուսից մահացել է «Մոխրագույնի հիսուն երանգները» ֆիլմի աստղի հայրը, որն Իռլանդիայում հայտնի բժիշկ է

0

73 տարեկանում կորոնավիրուսից մահացել է պրոֆեսոր Ջիմ Դորնանը՝ Հյուսիսային Իռլանդիայում հարգված մանկաբարձ-գինեկոլոգ եւ «Մոխրագույնի հիսուն երանգները» ֆիլմի աստղ Ջեյմի Դորնանի հայրը։ Ավելի վաղ նրա մոտ քրոնիկ լիմֆոլեյկոզ է ախտորոշվել։

Դորնանը մանկաբարձների եւ գինեկոլոգների թագավորական քոլեջի ավագ փոխնախագահն էր, գործընկերների խոսքով՝ նա մեծ ժառանգություն է թողել։ Ջեյմի Դորնանի մայրը՝ Լորնան, մահացել է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից, երբ դերասանը տասնվեց տարեկան է եղել։

Leave A Reply

Your email address will not be published.