Զախարովան՝ Զանգեզուրի մասին Ալիեւի հայտարարության մասին. Նշվում է Բաքվի եւ Երեւանի կառուցողական տրամադրվածությունը

0

Մոսկվան ընդհանուր առմամբ նշում է կառուցողական տրամադրվածությունը, որը Բաքուն եւ Երեւանը ցուցադրում են Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսպես է մեկնաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վերջերս կատարած հայտարարությունը «Զանգեզուրի միջանցքի» մասին:

«Դրա գլխավոր խնդիրն է տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման մասին բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը: Մենք հույս ունենք, որ նույնպիսի դրական նպատակաուղղվածությունը եւ շփման փոխընդուների կետերի որոնումը կգերակշռի Ադրբեջանի եւ Հայաստանի ինչպես պաշտոնական մեկնաբանություններում, այնպես էլ մեդիա տարածքում»,- ասել է Զախարովան:

Հիշեցնենք, որ Ալիեւը Հայաստանին մեղադրել է «Զանգեզուրի միջանցքի ստեղծման» հետ կապված խոչընդոտների մեջ: «Մենք պատրաստ ենք համագործակցել (Հայաստանի հետ): Արդեն քանի՞ անգամ են փոխվարչապետները հանդիպել: Հիմա Հայաստանը հրաժարվում է համագործակցությունից: Հիմա Հայաստանը ցանկանում է խանգարել Զանգեզուրի միջանցքի իրականացմանը: Բայց նրանց դա չի հաջողվի: Մենք նրանց կստիպենք… Ներկայումս ակտիվ աշխատանք է տարվում Զանգեզուրի միջանցքի գործունեության ուղղությամբ, կան բազմաթիվ առաջարկներ, տրանսպորտային եւ հաղորդակցության բազմաթիվ նախագծեր արդեն քննարկվում են, եւ դա կլինի մեր հերթական պատմական հաջողությունը»,- ասել էր նա:

Leave A Reply

Your email address will not be published.