Կալիֆոռնիայի լողափում մահացել է «Աստղային դարպասներ» սերիալից հայտնի դերասանը

0

Լոս Անջելեսում Տոպանգա հայտնի լողափում մարտի 9-ին ողբերգական դեպքի արդյունքում մահացել է ամերիկյան «Աստղային դարպասներ» գիտա-ֆանտաստիկ սերիալի 58-ամյա դերասան Քլիֆ Սայմոնը։ Սայմոնը զբաղվում էր քայտսերֆինգով։

Քլիֆը ծնվել է 1962թ․-ի սեպտեմբերի 7-ին Յոհանեսբուրգում։ Մանուկ հասակում երազել է լողորդ դառնալ եւ ակտիվորեն զբաղել է լողով։ Նա նաեւ հետաքրքրվել է սպորտային գիմնաստիկայով ու հաջողություններ գրանցել երկու սպորտաձեւում էլ։

1975թ․-ին նրա ընտանիքը տեղափոխվել է Մեծ Բրիտանիա։ Սայմոնն այնտեղ ավարտվել է կրթությոնը եւ ներառվել լողի օլիմպիական թիմում։ Նա Լոս Անջելեսում 1984թ․-ին ելույթ է ունցել Օլիմիպական խաղերում։ Դրանից հետո նա ընդունվել է Տեխասում Հյուսթոնի համալսարան։ ԱՄՆ-ում երեք տարի արելով՝ Քլիֆը վերադարձել է Հարավաֆրիկյան Հանրապետություն եւ կամավոր մեկնել ծառայելու այդ երկրի ռազմաօդային ուժերում։

1997թ․-ին Յոհանեսբուրգում հանցավորության բարձր մակարդակի պատճառով Սայմոնն, ամուսնացած լինելով, որոշել է ԱՄՆ տեղափոխվել։ Նա 2000թ․-ին խաղացել է իր առաջին դերը Հոլիվուդում «Նեշ Բրիջես» սերիալում։

2001թ․-ին նրան վստահել են Բաալի դերը «Աստղային դարպասներ» սերիալում, որը նրան մեծ հայտնիություն է բերել։ Նա սերիալում նկարահանվել է յոթ տարի։ Հեռուստատեսությունում Սայմոնի այլ հայտնի դերերից են նրա աշխատանքները «24 ժամ», «Ծովային ոստիկանություն. Լոս Անջելես», «Պաշտպանության տակ» սերիալներում։

Leave A Reply

Your email address will not be published.