Սկանդալ. «Միսս Ուկրաինա-2018» գեղեցկության մրցույթի հաղթողը՝ Վերոնիկա Դիդուսենկոն որակազրկվել է

0

«Միսս Ուկրաինա-2018» գեղեցկության մրցույթի հաղթողը՝ 23-ամյա Վերոնիկա Դիդուսենկոն, որակազրկվել է:   Նրան ամենագեղեցիկ ուկրաինուհու տիտղոսից զրկել են, քանի  որ Վերոնիկան   ժյուրիից թաքցրել է, որ նախկինում ամուսնացած է եղել և երեխա ունի, իսկ դա հակասում է մրցույթի կանոններին, որոնց նախապես ծանոթացրել են բոլոր մասնակիցներին:

Այն մասին, որ «Միսս Ուկրաինա-2018»-ը ամուսնացած է եղել և երեխա ունի, մրցույթի կազմկոմիտեին տեղեկացրել են լրագրողները: Ժյուրին որոշել է վերաքվեարկություն անել և նոր գեղեցկուհի ընտրել:

Նոր «Միսս Ուկրաինա-2018»-ի անունը կհրապարակվի սեպտեմբերի 30-ին:

Image result for miss ukraine 2018 veronica

Աղբյուրը Panarama.am Sport

Leave A Reply

Your email address will not be published.