Օրվա բաղադրատոմս` ինչպես պատրաստել թռչնի կաթ
Բաղադրությունը Խմորի համար
4 հատ ձու
1,5 բաժակ շաքարավազ
100գր․ կարագ
3ճգ․ մեղր
4ճգ․ կաթ
4 բաժակ ալյուր։
Կրեմ 2 բաժակ կաթ 1,5 բաժակ շաքարավազ 4ճգ․ ալյուր 250գր․ կարագ վանելին։ Գլազուր 3ճգ․ կակաո 3ճգ․ թթվասեր Կես բաժակ շաքարավազ 30գր․ կարագ։ Պատրաստման եղանակները Ձուն, շաքարավազը, մեղրը, կաթը և կարագը միասին լավ խառնել և դնել ջրային գոլորշու վրա։ Անընդհատ խառնել, մինչև որ շաքարավազը հալվի։ Այնուհետև գոլորշու վրայից վերցնել և ավելացնել 4 բաժակ մաղած ալյուրը։ Խմորը հունցել և բաժանել 4 մասի։ Յուրաքանչյուրը գրտնակով բացել և թխել 180° տաքացված ջեռոցում, տապակի հակառակ կողմով։
Կրեմ- Շաքարավազը, ալյուրը և կաթը միասին խառնել և եփել մարմանդ կրակով, մինչև թանձրանալը։ Եփուկը հովացնել և քիչ-քիչ ավելացնել հարած կարագը, վանիլելինը։ Կրեմով պատել բոլոր շերտերը, իսկ 4րդ շերտի վրա գլազուր քսել։
Գլազուր-Թթվասերը, շաքարավազը, կակաոն լավ խառնել, ապա դնել մարմանդ կրակին։ 2 րոպե անընդհատ խառնելուց հետո, վերցնել կրակից և ավելացնել վրան կարագը։