Երկրպագուները կարող են ներկա լինել Հայաստանի ընտրանու առաջիկա խաղերին

0

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի առաջիկա հանդիպումներն անցնելու են երկրպագուների ներկայությամբ:

Սակայն, ինչպես հայտնում է ՀՖՖ-ն, կորոնավիրուսի սահմանափակումներից ելնելով՝ առայժմ հանդիպումներին կարող է ներկա գտնվել Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտի տարողության 30 %-ի չափով երկրպագու:

Տնային առաջիկա հանդիպումները կկայանան մարտի 28-ին Իսլանդիայի դեմ, երեք օր անց՝ Ռումինիայի:

Իսկ ԱԱ-2022 ընտրական մրցաշարը Հայաստանի հավաքականը սկսելու է մարտի 25-ին՝ հյուրընկալվելով Լիխտենշտեյնին:

Աղբյուր՝ Sport.mediamax.am

Leave A Reply

Your email address will not be published.