«Էմմի» մրցանակաբաշխությունը կհիշեն միջոցառման բոլոր հյուրերն

0
Լոս-Անջելեսում  կայացած «Էմմի» մրցանակաբաշխությունը կհիշեն միջոցառման բոլոր հյուրերն ու ներկաները: Այն անցել է ռոմանտիկ մթնոլորտում: Ռեժիսոր Գլենն Վեյսը բեմից ամուսնության առաջարկ է արել սիրելիին:
Ռեժիսորը 2 շաբաթ առաջ կորցրել է մորը: Դուրս գալով բեմ՝ նա դիմել է հանդիսատեսին՝ ասելով. «Իմ սրտի այն մասը, որը մորս էր պատկանում,  կոտրված է,  և չեմ կարծում, որ երբևէ վերականգնվի: Մայրս ամեն ինչում լույսի շող էր տեսնում:  Նա շատ էր սիրում իմ ընկերուհուն՝ Ջենին»:
Ապա   Գլենն Վեյսը   դիմել է դահլիճում նստած Ջենին. «Ես ուզում եմ, որ դու իմ կինը դառնաս»,- ասել է նա: Ջենը  ծափահարությունների ներքո տվել է իր համաձայնությունը, իսկ Գլենն Վեյսը   ծնկի է եկել ապագա կնոջ  առջև ու նրան է նվիրել ամուսնական մատանին, որը  67 տարի առաջ Վեյսի հայրը նվիրել է նրա մորը:
«Էմմի 2018»-ն  ամենառոմանտիկն է․ ահա՝ ինչու
Աղբյուրը՝ Life. Panarama.am

Leave A Reply

Your email address will not be published.