Ըմբիշները վերջին հավաքն են անցկացնում վարկանիշային մրցաշարից առաջ

0

Ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականներն «Օլիմպավանում» սկսել են վերջին ուսումնամարզական հավաքը վարկանիշային մրցաշարից առաջ, հայտնում է ՀԸՖ մամուլի ծառայությունը։

Օրեր առաջ Հայաստանի թիմերը մասնակցել էին Կիևում անցկացված ըմբշամարտի միջազգային մրցաշարին, որտեղ նվաճել էին մեկական ոսկե ու արծաթե և 3 բրոնզե մեդալ։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Տոկիո-2020 Օլիմպիական խաղերը հետաձգվել էին մեկ տարով և կանցկացվեն 2021թ. հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը: Այս պահին Հայաստանը 2 օլիմպիական ուղեգիր ունի հունահռոմեական ըմբշամարտում (Կարապետ Չալյան, 77 կգ, Արթուր Ալեքսանյան, 97 կգ)։

Leave A Reply

Your email address will not be published.