Ինչպես տան պայմաններում սպիտակեցնել ատամները
Ատամների սպիտակեցման համար նախատեսված քիմիական նյութերը և անգամ ատամնաբույժի կողմից իրականացվող սպիտակեցումը կարող է վնաս հասցնել առողջությանը, ինչպես նաև քայքայել ատամների էմալը:
Այս մասին գրելով` healthyandnaturalworld.com-ը ներկայացնում է ատամները տնային պայմաններում սպիտակեցնելու բնական եղանակ, որը պետք է կիրառել շաբաթը մեկ անգամ: Այն պատրաստելու համար անհրաժեշտ է`
1 թեյի գդալ կերակրի սոդա,
կես կիտրոնի հյութ,
մաքուր խոզանակ:
Լցրեք սոդան փոքր տարայի մեջ, վրան քամեք կիտրոնի հյութը: Խառնուրդը կփրփրի, փրփուրը նստելուց հետո վերցրեք խոզանակը և ատամի մածուկից մի փոքր խառնեք սոդայի հետ:
Ստացված խառնուրդով լվացեք ատամները սովորականի պես: