Լուկաշենկոն ավագ որդուն գեներալի կոչում է շնորհել

0

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր ավագ որդուն՝ Վիկտորին, գեներալի կոչում է շնորհել։ Համապատասխան հրամանագիրը ստորագրվել է երկուշաբթի, մարտի 1-ին, հայտնում է հանրապետության ղեկավարի մամուլի ծառայությունը: Նշվում է, որ Վիկտոր Լուկաշենկոն ստացել է պահեստազորի գեներալ-մայորի հերթական զինվորական կոչումը:

Հաղորդագրւթյան մեջ չի նշվել, թե մինչև գեներալ-մայորի կոչումը, ինչ կոչումներ է ունեցել Վիկտոր Լուկաշենկոն։ Բաց աղբյուրներից  հայտնի է միայն, որ նա 1998- 2001 թթ․ որպես կապիտան ծառայել է սահմանային զորքերում։

Մարտի 1-ին ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բելառուսի նախագահի ավագ որդին ազատվել է ազգային անվտանգության հարցերով պետության ղեկավարի օգնականի պաշտոնից: Պաշտոնանկությունը կապված է այլ պաշտոնի անցնելու հետ:

Փետրվարի 26-ին Վիկտոր Լուկաշենկոն ստանձնել է Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի պաշտոնը՝ այդ պաշտոնում փոխարինելով հորը, ով 1997 թվականից ղեկավարում էր գերատեսչությունը: Վիկտոր Լուկաշենկոն 2019 թվականից ԱՕԿ-ի առաջին փոխնախագահն էր:

Leave A Reply

Your email address will not be published.