Մինչ մենք անտեղի ժամանակ ենք ծախսում, մեր հարևաններն օր օրի ավելի են զարգացնում իրենց ռազմական պոտենցիալը․ Տարոն Սիմոնյան
« Անկումը քիչ կանգառներ ունի , դրա համար անկում ապրող մարդիկ չեն զգում կամ չեն հասցնում գիտակցեն, որ իրենք անկման մեջ են գտնվում »,- այս մասին ԱԺ-ում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը։ Վերջինս նշեց, որ բերված օրակարգը, չի համապատասխանում այն մարտահրավերներին, որում գտնվում ենք։ « Ամեն վայրկյանն ու ժամը, եթե մենք չենք օգտագործում այն մարտահրավերներին, որոնք ամեն օր մեր առջև ծառանում են, օր օրի մեծ հարված հասցնելու պոտենցիալով, դա նշանակում է , որ մենք գնալով ինքներս չենք զգում, որ մենք պետականությանը մեր իսկ որոշում չկայացնելով վնաս ենք հասցնում։ Արդյոք մենք ժամանակ ունենք գնանք ծաղկաձորներում քննարկումներ կազմակերպել, այսօրվա հետ չկապված օրենսդրական նախաձեռնությունները բերելու հետ կապված, արդյոք մենք ժամանակ ունենք 4 ամիս ծախսել բանակաշինության հարցում գոնե օրենսդրական մակարդակում լուրջ փոփոխությունների մասին չխոսելու համար։ Արդյոք մենք ժամանակ ունենք քաղաքական ճգնաժամերում, ինչ-որ հայտարարություններով հանդես գալ և մեկս մյուսի հետ բանավիճել, թե որ հրապարակում ավելի շատ մարդ է հավաքվում, մինչ դեռ մեր հարևաններն օր օրի ավելի են զարգացնում իրենց ռազմական պոտենցիալը և ամրապնդում այդ ամենն արտաքին քաղաքականությունում դիվանագիտական հերթական հաղթանակներով»,- ասաց Սիմոնյանը, հավելելով՝ անկում ապրելուց գիտակցեք այդ անկման անդառնալիությունը։