Էնրիկե Իգլեսիասը պատմել է երեխաների և Աննա Կուռնիկովայի հետ հարաբերությունների մասին

0

Էնրիկե Իգլեսիասը պատմել է երեխաների և Աննա Կուռնիկովայի հետ հարաբերությունների մասին: «Ինձ դուր է գալիս իմ նոր կյանքը: Հիմա ամեն օր աշխատանքից հետո ես իրոք շտապում եմ տուն, որպեսզի շուտ տեսնեմ Աննային և երեխաներին: Հայր դառնալով՝ սկսել եմ ավելի լավ հասկանալ իմ ծնողներին»: Արտիստը խոստավանում է, որ երեխաների հայտնվելուց հետո ինքը շատ բան վերարժևորել է. «Հնարավոր է, որ դա կապված է ոչ միայն երեխաների ծնվելու, այլ նաև նրա հետ, որ արդեն 40 տարեկան եմ: Երբ ժպիտ եմ տեսնում երեխաներիս դեմքին, ես իրոք երջանկանում եմ: Երազում եմ նրանց համար լավ ընկեր լինել, հատկապես, երբ նրանք 12-15 տարեկան կլինեն»: Երգիչն ասել է, որ շատ ջերմ զգացմունքներ ունի սիրելիի՝ Աննայի հանդեպ: «Նախքան Աննային հանդիպելը, ես անգամ չէի կարող պատկերացնել, որ կարող եմ ինչ որ աղջկա հետ այսքան երկարատև հարաբերություններ ունենալ: Ես շատ ըներուհիներ եմ ունեցել, բայց ոչ ոքի լուրջ չեմ վերաբերել»:

Related image

Leave A Reply

Your email address will not be published.