ԼՂ-ում խաղաղապահների համար ևս 4 մոդուլային ավան է կառուցվել
Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողների տեղակայման պայմանների բարելավման նպատակով ՌԴ ՊՆ նյութատեխնիկական ապահովման մասնագետների կողմից Ստեփանակերտում և Մարտունիում կառուցվել և շահագործման է հանձնվել ևս 4 բլոկ-մոդուլային ավան։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը։
Ներկայում արդեն 8 ավան է կառուցվեած խաղաղապահների համար։
Յուրաքանչյուր ավանի տարածքում կա արհեստական ծածկույթով մարզադահլիճ, բաղնիք, բուժկետ, չորանոց, հագուստի մաքրման սենյակ, ժամանցի սենյակ, ճաշարան, մթերքային պահեստ։