Ֆրանսիական նորաձևության տները հրաժարվել են շատ նիհար մոդելներից

0

Ֆրանսիական Louis Vuitton Moet Hennessy եւ Kering ընկերությունները հրաժարվել են շատ նիհար մոդելներից։ BBC–ի տեղեկություններով՝ նորաձեւության տները, այդ թվում՝ Christian Dior–ն ու Gucci–ն, կդադարեն շատ նիհար մոդելների վարձել պոդիումում

Image result for նիհար մոդելներ

Related image

ցուցադրությունների համար։ Այդ քայլին ընկերությունները գնացել են այն քննադատության պատճառով, թե նորաձեւության աշխարհը խթանում է ստամոքսային խանգարումները։

Մոդելները պետք է կրեն ֆրանսիական 34 չափի հագուստ (կանայք)։ Տղամարդկանց դեպքում հագուստի չափը 44-ն է։ Ընկերությունները նաեւ հրաժարվել են մեծահասակների համար նախատեսված հագուստի ցուցադրության  համար վարձակալել մինչեւ 16 տարեկան մոդելների։

Image result for նիհար մոդելներ

«Մենք պատասխանատվություն ենք կրում նորաձեւության նոր չափանիշների համար, եւ մենք հույս ունենք, որ մեր սեկտորում  մեզ կհետեւեն այլ խաղացողներ»,– ասել է LVMH–ի տնօրեն Անտուան Արնոն։

Այս երկու ֆրանսիական ընկերություններին են պատկանում նաեւ Givenchy, Yves Saint Laurent, Alexander McQueen եւ Stella McCartney ապրանքանիշերը։

Image result for նիհար մոդելներ

 

 

Աղբյուրը՝  News.am

Leave A Reply

Your email address will not be published.