Սկանդալ. Տիմատի և Հաբիբ Նուրմագոմեդով

0

Եգոր Կրիդը հետաձգել է Դաղստանի համերգը սպառնալիքների պատճառով: Ահա թե ինչ է այդ մասին գրել խառը մենամարտերի մարտիկ Հաբիբ Նուրմագոմեդովը. «Ցանկացած անասուն պատասխան կտա իր խոսքերի համար, ուղղակի ես ձեզ համար ժամանակ չունեմ, իսկ եթե ինչ որ մեկին դուր չեն գալիս իմ կոչերը, կարող եք դրանց չպատասխանել, ես ոչ ոքի չեմ ստիպում, բայց ասել ինձ, որ իբր իրավունք չունեմ սեփական կարծիքը ունենալ, ծիծաղելի է, ինչ որ սատանաներ չեն կարող ինձ ասել ինչ կարող եմ խոսել, ինչ՝ ոչ, դրա համար կան այլ մարդիկ, որոնց հետ խորհրդակցում եմ և լսում նրանց: Դուք կարող եք անցկացնել ձեր համերգները թեկուզ ամեն օր, բայց իմ սկզբունքը և այն ինչ մտածում եմ, միշտ ասելու եմ: Հատուկ ցանկանում եմ դիմել Դաղստանի տղամարդկանց. շատ բան բաց է թողնված և այլևս վերադարձնել հնարավոր չէ, բայց մեր հանրապետության ապագայի համար մենք ենք պատասխանատու և միայն մենք, այլ ոչ թե նրանք, ովքեր ինչ որ բան են ուզում»:

Տիմատին պատասխանել է Հաբիբին. «Ոչ ոք իմ երկրում ինձ չի կարող ասել՝ որտեղ համերգներ տալ, որտեղ՝ ոչ: Բացի դա միջազգային կոնֆլիկտների սրման համար, ելնելով «կրոնական ենթադրություններից», 2018 թվականին շատ քիչ բան է պետք, դա նույնպես հետապնդվում օրենքով: Եթե խոսում ենք կրոնի մասին. ուրեմն մի կռվեք փողի համար և մի հրապարակեք ռինգում ձեր նկարները, մի խփեք ընկածին և մի հայհոյեք: Եվ մինչ այս ամենն ինքներդ չեք անում, մի փորձեք առաջ քաշել խորը բարոյականության գաղափարը, դուք ծիծաղելի եք սեփական ուկնդիրների աչքերում: Ես չէի ցանկանում որ այս խոսակցությունը լինի և միշտ հարգանքով եմ վերաբերել մեր սպորտսմեններին: Բայց սահմանագիծը հատված է: Ամեն ինչ կլինի այնպես, ինչպես կլինի: Աստված ձեզ դատավոր»:

Leave A Reply

Your email address will not be published.