Հորդորում ենք Փաշինյանին գրել հրաժարականի դիմումը. «Ալյանս»
«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության վարչությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«Հրաժարական չտալը պետք է հանգեցներ այսպիսի իրավիճակի։ «Ալյանս» կուսակցությունը պարտությունից, կապիտուլյացիայից ու համազգային աղետից հետո պահանջեց վարչապետի և կառավարության հրաժարականը։
Մենք բազմիցս զգուշացրել ենք, որ իշխանությունը պետք է ենթարկվի պատասխանատվությունից բխող տրամաբանությանը։
Հակառակ պարագայում` հետևանքները կարող են լինել անկանխատեսելի։ Քանի դեռ ուշ չէ, քանի դեռ անդառնալին տեղի չի ունեցել, հորդորում ենք վարչապետին գրել հրաժարականի դիմումը»։