Մահացել է «Միսս տիեզերք» մրցույթի հաղթողը
Երկար հիվանդությունից հետո մահացել է 1995թ.-ին «Միսս տիեզերք» մրցույթի հաղթող Չելսի Սմիթը։ Չելսին 45 տարեկան էր։
Ընտանիքի անդամները հայտնել են, որ երկար ժամանակ Չելսին պայքարում էր լյարդի քաղցկեղի դեմ։ Մահաբեր հիվանդությունը նրա մոտ ախտորոշվել էր 2017թ.-ին։
Առաջին անգամ Սմիթը գեղեցկության մրցույթի մասնակցել է 1994թ.-ին։
Աղբյուրը՝ Life. Panarama.am