Արթուր Գևորգյանն ընդունել է աշխարհի ուսանողական առաջնությունից վերադարձած հայ բռնցքամարտիկներին
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանն այսօր ընդունել է աշխարհի ուսանողական առաջնությունից վերադարձած հայ բռնցքամարտիկներին: Հանդիպման ընթացքում ՀԲՖ նախագահը հայտնել է, որ մեդալ նվաճած մարզիկներն ու նրանց անձնական մարզիչները կպարգևատրվեն խոշոր դրամական պարգևներով:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը Էլիստայում նվաճել էր 3 արծաթե և 1 բրոնզե մեդալ: Արծաթե մեդալակիր էին դարձել 56 կգ քաշային Ժորժիկ Մարությանը, 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը և գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը: Բրոնզե մեդալը նվաճել էր 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը:
Աղբյուրը՝ Sport. Panarama.am