Քաղցկեղի 5 ախտանիշ, որոնք անտեսվում են շատերի կողմից

0

Քաղցկեղը սովորաբար բավականին դժվար է հայտնաբերել վաղ փուլում, քանի որ դրա ախտանիշները հեշտ է անտեսել: Այս մասին գրում է Ria.ru-ն` վկայակոչելով Express-ը:

Պարբերականի կողմից հարցված բժիշկները նոր զարգացող ուռուցքի 5 ախտանիշ են նշել, որոնց մարդկանց ճնշող մեծամասնությունը պարզապես ուշադրություն չի դարձնում:

Ախտանիշների թվում են կուլ տալու հետ կապված դժվարությունները, որոնք կարող են վկայել կերակրափողի քաղցկեղի մասին, կոպերի իջեցումը, ինչը վկայում է թոքերի ուռուցքի մասին, եւ խռպոտությունը, որը կարող է կոկորդի քաղցկեղ նշանակել:

Մասնագետները խորհուրդ են տալիս բժշկի դիմել նաեւ տեւական փքվածության դեպքում, քանի որ դա կարող է ձվարանների քաղցկեղի ախտանիշ լինել: Բացի այդ, պետք է ուշադրություն դարձնել մեզի գույնի փոփոխությանը. մեզի մուգ շագանակագույն գույնը վկայում է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի մասին, իսկ կարմրավուն մեզը կարող է երիկամների, միզապարկի կամ շագանակագեղձի քաղցկեղի ախտանիշ լինել:

Leave A Reply

Your email address will not be published.