Հայաստանի տնտեսությունը հետճգնաժամային վերականգնման առաջին նշաններն է ցուցադրում. Փաշինյան
Հայաստանի տնտեսությունը հետճգնաժամային վերականգնման առաջին նշաններն է ցուցադրում: Այս մասին կառավարության նիստի ընթացքում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Փետրվարի առաջին 15 օրերի տվյալներով՝ երկրում հսկիչ դրամարկղային կտրոններով ու հաշվարկային փաստաթղթերով արձանագրվել է 604 գործարքով ավելի, քանի նախորդ տարվա փետրվարի առաջին 15 օրերին, իսկ դրամաշրջանառությունը նախորդ տարվա փետրվարի առաջին 15 օրերի համեմատ աճել է 12 տոկոսով կամ 31.4 միլիարդ դրամով»,-ասել է Փաշինյանը:
Նրա խոսքով՝ արտահանման ու ներմուծման ծավալները ևս աճ ունեն: