Զգույշ եղեք «թուրքական» ծովում. Եգոր Կրիդ
Եգոր Կրիդը երկրպագուներին վախեցրել է, երբ իր անձնական բլոգում հրապարակել է արյունոտ ոտքի լուսանկարը:
«Զգույշ եղեք «թուրքական» ծովում»,- նա զգուշացրել է երկրպագուներին:
Եգորը գնացել էր Թուրքիա ոչ թե հանգստանալու, այլ աշխատելու համար: Երկրի հարավային ափի էլիտար հյուրանոցները զբոսաշրջիկների ներգրավման համար հաճախ են հրավիրվում երաժիշտների երեկոյան շոուների համար ոչ թե իրենց տեղական աստղերին, այլ Ռուսաստանից: Սակայն տեղական շոու-բիզնեսի ներկայացուցիչները գոհ են «թուրքական կողմի» հրավերից, քանի որ բացի համերգից, նրանք ունեն ևս մի քանի օր հանգիստը ծովում անցկացնելու համար:
Բայց Կրիդին չհաջողվեց: Նա հաշվի չէր առել, Կեմերի ափը ժայռոտ է, իսկ ծով ավելի լավ է գնալ հատուկ հողաթափերով: Նա կպել է խութին և ստացել բավականին խորը վնասվածք: Վերքը բուժվել է,սակայն երգիչն այժմ իսկապես դժվարանում է ոտքի վրա կանգնել:Կրիդը չի պատրաստվում հրաժարվել համերգից: Նա համոզված է, որ հանդիսատեսն ուրախ կլինի նրան տեսնել նույնիսկ աթոռին նստած: