Յուլյա Նաչալովան հանրությանը ներկայացել է իր նոր ընտրյալի հետ
Յուլյա Նաչալովան հանրությանը ներկայացել է իր նոր ընտրյալի հետ: «Այս ամառվա գլխավոր իրադարձությունն այն է, որ իմ կողքին նորից լավ տղամարդ կա»: Երգչուհու խոսքերով՝ իր աղջիկը նրա սիրավեպը նորմալ է ընդունել: «Իհարկե, ես նրան չեմ ասել, որ ահա սա Վյաչեսլավն է, նա մեզ հետ է ապրելու: Վերան խելացի աղջիկ է: Նա ինքն ամեն ինչ հասկացավ»:
Ամեն ինչ ընդունել է և հասկացելէ նաև երգչուհու նախկին ամուսինը՝ Ռուսաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Եվգենի Ալդոնինը: «Ասեմ ավելին, իմ ընկերը և նախկին ամուսինը ծանոթ են: Նրանք իհարկե ընկերություն չեն անում, բայց լավ հարաբերություններ ունեն»:
Նաչալովան հպարտանում է, որ կարողացել է նախկին ամուսնու հետ լավ հարաբերություններ պահպանել: Հարսանիքի մասին դեռ խոսք չի գնում. նրանք ցանկանում են լավ ճանաչել իրար և չեն շտապում: «Չնայած ես դեմ չեմ նորից ընտանիք կազմել, հղիանալ և երեխա ունենալ: Այս անգամ ուզում եմ տղա ունենալ», — հայտարարել է Նաչալովան: