Օռնելա Մուտին ցանկանում է ռուսական քաղաքացիություն ստանալ

0

Օռնելա Մուտին ցանկանում է ռուսական քաղաքացիություն ստանալ: Այդ մասին նա հայտարարել է «Хрустальный дворец» ներկայացման համար կազմակերպված մամլո ասուլիսի ժամանակ: «Ես գրանցված եմ Մոսկվայում: Չունեմ քաղաքացիություն, բայց այստեղ բավական հաճախ եմ լինում: Կցանկանայի ունենալ ռուսական քաղաքացիություն», — ասել է դերասանուհին: Վերջինս պատմել է նաև իր ռուսական արմատների մասին: Նրա խոսքերով, իր տատիկը և պապիկը ծնունդով Սանկտ Պետերբուրգից են: «Իմ պապիկը ռուս կայսրի բժիշկներից էր, տատիկս դաշնակահարուհի էր, մեր ընտանիքում նաև երգչուհի կա: Հնարավոր է՝ մենք այսքան արտիստիկ ենք մեր ռուսական արմատների շնորհիվ», — եզրակացրել է դերասանուհին: Մուտին պատմել է նաև, որ Իտալիայի իր շատ ծանոթներ վախենում են Ռուսաստան գալ, բայց նա նրանց համոզում է. «Ռուսաստանը հրաշալի երկիր է. այստեղ հրաշալի ճարտարապետություն կա, հետաքրքիր մարդիկ, ամեն ինչ շատ ակտիվորեն փոխվում է: Ես շատ հպարտ եմ, որ այստեղ բնակարան ունեմ, որ հաճախ լինում եմ Մոսկվայում, որ ինձ սիրում և ճանաչում են: Քաղաքական գործիչներն իրենց խաղերն ունեն, ես դրանց չեմ մասնակցում, իմ գործը մշակույթն է», — ասել է Մուտին:

Image result for ornella muti moscow

Image result for ornella muti

Leave A Reply

Your email address will not be published.