Արեգ Հովհաննիսյանը նշանակվել է Ճապոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
Վարչապետի առաջարկությամբ՝ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով Արեգ Հովհաննիսյանը նշանակվել է Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան.
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Արեգ Հովհաննիսյանին նշանակել Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Տոկիո)»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ նախագահի հրամանագրով Հրանտ Պողոսյանը հետ է կանչվել Ճապոնիայում և Կորեայի Հանրապետությունում ՀՀ դեսպանի պաշտոնից: