Վլադիմիր Պուտինը ներկա կլինի ԱԱ-2018-ի բացման խաղին

0

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ներկա կլինի Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի 2018թ. աշխարհի առաջնության բացման խաղին, որում ռուսները Մոսկվայում մրցելու են Սաուդյան Արաբիայի հավաքականի հետ։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Դեռ հայտնի չէ, թե արդյոք Վլադիմիր Պուտինը ներկա է լինելու ԱԱ-2018-ի մյուս խաղերին։

«Առայժմ վստահորեն կարող եմ ասել, որ նախագահը ներկա կլինի աշխարհի առաջնության բացման խաղին։ Դա Ռուսաստանի եւ Սաուդյան Արաբիայի հավաքականների հանդիպումն է»,- Պեսկովի խոսքը մեջբերում է «life.ru»-ն։

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանի 11 քաղաքներում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սոչիում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սարանսկում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Վոլգոգրադում, Կալինինգրադում և Եկատերինբուրգում: Աշխարհի չեմպիոնի տիտղոսը կպաշտպանի Գերմանիայի հավաքականը: Խմբային փուլի վիճակահանությունը կայացել էր դեկտեմբերի 1-ին Մոսկվայում։

Public.am

Leave A Reply

Your email address will not be published.