Թրամփը ՖԻՖԱ-ի նախագահի հետ հանդիպմանը կարմիր քարտ է ցույց տվել լրագրողներին
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (FIFA) նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ Սպիտակ տանը կայացած հանդիպումից հետո լրագրողներին կարմիր քարտ է ցույց տվել, ինչից հետո ներկաները սկսել են ծիծաղել, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
Հաղորդվում է, որ Ինֆանտինոն Թրամփին ցույց է տվել դեղին ու կարմիր քարտեր՝ բացատրելով, որ դրանք պետք են ֆուտբոլիստների որակազրկման համար։
Դրանից հետո Թրամփը վերցրել է կարմիր քարտն ու ցույց տվել լրատվամիջոցների ներկայացուցիչներին։
«Սա շատ լավ է, ինձ դուր է գալիս»,- ասել է ԱՄՆ նախագահը։
Թրամփը բազմիցս քննադատությամբ է հանդես եկել այն լրատվամիջոցների ու հեռուստաալիքների հասցեին, որոնք քննադատում են իր աշխատակազմի գործողությունները։
Աղբյուրը՝ ARMSport.am