Ջորջն ու Շառլոտը պատրաստվում են Հարրիի ու Մեգանի հարսանիքին

0

Արքայազն Հարրիի և Մեգանի պսակադրությունը, որը տեղի կունենա մայիսի 19-ին, անվանում են տարվա հարսանիք: Նշանադրությունից արդեն 6 ամիս է անցել և այդ օրվանից լրատվամիջոցները ջանասիրաբար քննարկում են սպասվելիք արարողությունը: Փեսացուին և հարսանացուին շնորհավորելու կգնա մոտ 600 հյուր, որոնց թվում հիմնականում թագավորական ընտանիքներն են: Արքայազն Ուիլյամի և Քեյթի ավագ երեխաները ն ույնպես բաց չեն թողնի այդ արարողությունը: Սակայն վերջերս լույս աշխարհ եկած Լուին, հավանաբար, տանը կմնա, իսկ ահա չորսամյա Ջորջն ու երեքամյա Շառլոտը կլինեն միջոցառման կիզակետում: Արքայազն Հարրիի զարմիկները  մյուս երեխաների հետ ծաղիկներ կտանեն խորանի մոտ:

Public.am

Leave A Reply

Your email address will not be published.