«Иванушки» խմբի պրոդյուսերը խոսել է հանգուցյալ մենակատարի բնակարանի պատճառով կոնֆլիկտի մասին

0

Լրագրող Ալեքսանդրա Կուցեւոլին, որն իրեն անվանում է «Иванушки International» խմբի հանգուցյալ մենակատար Օլեգ Յակովլեւի կինը, չեն կարողանում վտարել նրա բնակարանից, 5TV-ի հետ զրույցում ասել է պրոդյուսեր Օլեսյա Սազիկինան։

2017թ․-ին արտիստի մահվանից հետո նրա ազգականն ու ընկեր Ռոման Ռադովը, որոնց անունները նշված են երգչի կտակում, հայտարարել են բնակարանի նկատմամբ իրենց իրավունքների մասին։ Կուցեւոլը հրաժարվել է լքել բնակարանը եւ չի բացում դուռը, երբ ներկայանում են դատական պրիստավները։ «Նրան շատ եմ խղճում։ Սաշան օրը 24 ժամ Օլեգի հետ է եղել, իսկ Օլեգը նրա հետ տգեղ է վարվել։ Նա նրան ոչնչացրել է որպես անհատականություն, որպես կին։ Նա պարզապես իր ամբողջ ունեցվածքը կտակել է Ռադովին եւ ազգականին»,- պարզաբանել է Սազիկինան։

Պրոդյուսերի խոսքով՝ Կուցեւոլը դա անում է վիրավորանքի եւ արդարությունը վերականգնելու ձգտման պատճառով։ Սազիկինան աստղերին խնդրել է օգնել կնոջը։ «Որպեսզի Սաշային չնստեցնեն, նրա համար բնակարան գնեք, որ նա սկսի նորմալ գոյատեւել, ապրել, քանի որ հիմա հալածանք է տեղի ունենք»,- վստահ է Օլեսյան։

Leave A Reply

Your email address will not be published.