Ռուսաստանի Առաջին դիվիզիոնում հանդես եկող «Տոմը» Թուրքիայում ընթացող հավաքի հերթական ստուգողական խաղում մրցել է Կազանի «Ռուբինի» հետ և հաղթել 3:2 հաշվով:
«Տոմի» կազմում դուբլի հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի թեկնածու Արտյոմ Սիմոնյանը: 25-ամյա կիսապաշտպանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը։
Արտյոմ Սիմոնյանը «Տոմի» կազմում գոլի հեղինակ էր դարձել նաև լատվիական «Լիեպայայի» հետ նախորդ խաղում (3:2)՝ անվրեպ իրացնելով 11 մետրանոց հարվածը:
Հիշեցնենք, որ Արտյոմ Սիմոնյանն այս ձմռանն է կես տարվա պայմանագիր կնքել ռուսական թիմի հետ։ Մրցաշրջանի առաջին հատվածում նա Երևանի «Նոայի» կազմում մասնակցել է 10 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։