Երբ այլևս ոչ մի հույս չմնա՝ թուրքերն ու ադրբեջանցիներն են օգնելու Նիկոլին
«Իմ քայլը» խմբայկցության արտահերթ ընտրություրններից հրաժարվելու պատճառաբանությունը, իբր հասարակության լայն շերտերի մոտ դրա պահանջը չկա, միակն է, իսկ պատճառները՝ բազմաթիվ: Անցյալ տարի գարնանն էլ նույն խմբակցությունը սահմանադրական հանրաքվե էր նախաձեռնել, բայց արագ հասկացավ, որ ձայն չի հավաքելու և կորոնավիրուսի պատճառաբանությամբ չեղարկեց այն: Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայից հետո Նիկոլի ու նրա թիմի հրաժարականը ամենատրամաբանական քայլը պետք է լիներ, բայց ժամանակը ցույց տվեց, որ այդ խմբակի համար գույություն ունի մեկ նպատակ, մեկ գաղափար՝ պահպանել սեփական իշխանությունը, որպեզի խուսափեն արդար դատաստանից: Այդ տրամաբանությամբ էլ տեղի են ունենում բոլոր քաղաքական գործընթացները, որ օրակարգ է բերում Նիկոլի թիմը: Սկզբնական փուլում, երբ ընդդիմությունը բազմագհազարանոց ցուցեր էր կազմակերպում հրաժարականի պահանջով՝ վարչապեը հրապարակ հանեց իր ղեկավարությամբ արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեզը: Իմքայլական ուսապարկերն այն ժամանակ նույն ջանադրությամբ պաշտպանում էին այդ գաղափարը, ինչպես հիմա հիմնավորում են արտահերթի անախրոնիզմը: Այսինքն վարչախումբն արտահերթ ընտրություններից վախենում է: Վախենում է, որովհետև իրենց ասած «հասարակության լայն շերտերը» բացառապես իրենց ֆեյքերն են ու իրենցից պաշտոններ ստացած չինովնիկները: Իմքայլական պատգամավորներն իրենց տիկնիկավարին բացատրել են, որ չեն կարողանում նույնիսկ տանից դուրս գալ, ուր մնաց քարոզարշավ անեն, մարդամեջ դուրս գան: Նույնիսկ, եթե ճակատները պնդեն ու բներից դուրս գան, որդեկորույս ծնողներին, տունն ու ապրուստը կորցրած մարդկանց տալու պատասխան չունեն: Մարդիկ վարչապետին չեն թողնում Սյունիք մտնի, քաղաքապետին իր տան բակում ծեծում են, պատգամավորների երեսին բառի բուն իմաստով թքում են ԱԺ պատերի տակ և այլ:
Բայց ի՞նչ հույսով են փորձում «ջրել» արտահերթ ընտրությունները, եթե դրանով գոնե տեսական շանս ունեին պահպանել իշխանությունը: Դրա պատասխանը վերջին ամիսների իրենց օրենսդրական գործունեության մեջ է: Կալանքի դատավորների, ԲԴԽ-ում իրենց սրտի երկու անդամների, նոր ուստիկանության կազմավորման և մի շարք նման խնդիրների լուծմամբ իշխանությունը գործիքներ է պատրաստում ապագա ռեպրեսիաների և սահմանափակումների համար, որովհետև հասկանում է, որ, փակելով փոփոխությունների քաղաքական ճանապարհը, բացում է փողոցային պայքարի դռները, որի դեմ կարող է հանել միայն պատժիչ մեքենան: Իսկ եթե դա էլ չօգնի, իրենց գովերգած թուրքերն ու ադրբեջանցիները միշտ պատրաստ են սահմանում անկայունություն և նույնիսկ նոր պատերազմ սկսել, միայն թե իրենց սրտի Նիկոլը մնա իշխանությքան և բավարարի իրենց քաղաքական ու տարածքային քմահաճույքները: