ԵԼ-ի խաղի ժամանակ մրցավարի գլուխը կոտրած երկրպագուն ձերբակալվել է

0

Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման երրորդ փուլի «Շտուրմ» (Ավստրիա)-ԱԷԿ (Կիպրոս) հանդիպումը դադարեցվել էր 40 րոպեով: Հանդիպման 78-րդ րոպեին երկրպագուն տարան նետել էր գլխավոր մրցավարի օգնական Ֆրեդրիկ Կլյուվերի վրա` նրան պատճառելով գլխի վնասվածք: Այս մասին տեղեկացնում է ավստրիական թիմի պաշտոնական կայքը:

Մրցավարին տեղափոխել են հիվանդանոց, նրան փոխարինել է պահեստային մրցավարը: Երկրպագուն փորձել է թաքնվել, սակայն տեսանյութերն արագ դիտելուց հետո տեղի ոստիկանությունը ձերբակալել է նրան: Հանդիպումն ՈՒԵՖԱ-ի պատվիրակների թույլտվությամբ շարունակվել է և ավարտվել 2:0 հաշվով` ԱԵԿ-ի օգտին: «Շտուրմը» դատապարտել է սեփական երկրպագուների ագրեսիվ պահվածքը:

Leave A Reply

Your email address will not be published.