Էդգար Մանուչարյան. «Պատասխան խաղում շատ բարդ է լինելու»
Ալաշկերտի» հարձակվող Էդգար Մանուչարյանը կարծում է, որ Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման երրորդ փուլի ռումինական «Կլուժի» հետ օգոստոսի 16-ին կայանալիք արտագնա խաղում երևանյան թիմը դեռ կարող է հետ բերել կորցրածը: Այսօր կայացած մրցավեճում «Ալաշկերտը» զիջել է 0:2 հաշվով:
«Անկասկած, պատասխան խաղում շատ բարդ է լինելու: Սա ծանր հարված էր մեզ համար, սակայն պետք է լավ նախապատրաստվենք պատասխան հանդիպմանն ու առաջ շարժվենք: Շանսերը, իհարկե, նվազագույն են, բայց կան: Ամեն ինչ դեռ կորած չէ: Սա է միակ ճանապարհը»,- ասել է հարձակվողը:
Մանուչարյանը հավելել է, որ ֆիզիկապես իրեն բավականաչափ լավ է զգում և պատասխան խաղում, ամենայն հավանականության, խաղադաշտ դուրս կգա մեկնարկային րոպեներից:
Աղբյուրը՝ Sport Panarama.am