ԵԼ-ի խաղի ժամանակ «Դինամոյի» դարպասապահին խայթել է իշամեղուն

0

Կիևի «Դինամոյի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Խացկևիչը բացատրել է, թե ինչ էր տեղի ունեցել թիմի դարպասապահ Դենիս Բոյկոյի հետ` Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման երրորդ փուլի Պրագայի «Սլավիայի» (1:1) հետ արտագնա խաղում:

Բոյկոն հանկարծակի ընկել էր խոտածածկին, բռնել աջ ձեռքը, որից հետո ստացել էր բժշկական օգնություն, հետո նոր միայն շարունակել դիմակայությունը: Մարզչի խոսքերով` դարպասապահին խայթել էր իշամեղուն: «Դինամոյի» պաշտպան Նիկիտա Բուրդան ևս դժգոհել է միջատների առատությունից: Նա նշել է, որ խնդիրը շոգը չէր և որ եղանակային պայմանները նույնն էին երկու կողմերի համար էլ, սակայն իշամեղուներն ամենուրեք էին և քիչ էր մնում իրեն էլ խայթեին:

   Աղբյուրը՝ Sport panarama.am  

Leave A Reply

Your email address will not be published.