Եվրոպայի չորրորդ չեմպիոնությունը մի քիչ դժվար տրվեց. Արթուր Ալեքսանյան

Արթուր Ալեքսանյանը չորրորդ անգամ Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճելուց հետո պատմել է տպավորությունների մասին:

0

Հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի եռակի չեմպիոն, Ռիո-2016-ի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը չորրորդ անգամ Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճելուց հետո պատմել է տպավորությունների մասին: Հայաստան ժամանելուց հետո գյումրեցի ըմբիշը «Զվարթնոց» օդանավակայանում պատասխանեց լրագրողների հարցերին :

«Ասեմ, որ Եվրոպայի չորրորդ չեմպիոնությունը մի քիչ դժվար տրվեց, բայց կարելի է ասել, որ ինչի համար գնացել էինք, հասանք դրան: Ամեն ինչ շատ լավ դասավորվեց, լավ մարզավիճակում էի: Այնքան էլ լավ չէի մասնակցել նախորդ 2 Եվրոպայի առաջնություններին: Կային խնդիրներ, վնասվածքների պատճառով այնքան էլ լավ մարզավիճակում չէի, բայց փառք Աստծո, այս տարի ամեն ինչ լավ էր եւ դարձա Եվրոպայի չեմպիոն:

Հոգեբանական ճնշում չկար, իսկ լարվածություն կար: Լարվածություն միշտ կա, բայց պետք է գտնենք ճիշտ ճանապարհ եւ հասնենք արդյունքի: Մրցակցությունը շատ բարձր մակարդակի վրա էր, Եվրոպայի առաջնությունում թույլ ըմբիշներ չեն լինում: Ճիշտ է, միավոր չեմ տվել մրցակիցներին եւ հնարավոր է, որ կողքից հեշտ թվա, բայց շատ դժվար հաղթանակներ եղան:

Առաջին մրցակիցս Իսրայելը ներկայացնող հայ ըմբիշ էր, սակայն մրցումների ժամանակ գորգի վրա բոլորը մրցակից են: Գորգից դուրս նրանք ընկեր են, իսկ գորգի վրա՝ մրցակցի: Այս հաղթանակը շատ կարևոր էր մեր երկրի ու ժողովրդի համար: Ինչպես նախորդ հաղթանակներս, այնպես էլ այս հաղթանակը նվիրում եմ մեր հերոս զինվորներին»,- նշեց Արթուր Ալեքսանյանը:

Public.am

Leave A Reply

Your email address will not be published.