Կամո Ունանյանը նորություն ունի

0

Վերջին տասնամյակում հայկական ֆիլմարտադրությունը զարգացման մեծ թափ է հավաքել: Դրա վառ ապացույցն է՝ ամենամյա միջազգային կինոփառատոններում Հայաստանը ներկայացնող ֆիլմերի ցուցադրությունները:

Ահա հենց այսպես 2014թ-ին Հայաստանում ծնված մի պրոյեկտ ՝ <<Ելք չկա>> անվանումով , մասնակցեց Կաննի 67-րդ միջազգային փառատոնին և գրանցեց հաջողություն՝ ստանալով մի շարք Ա կլասի կինոփառատոնների առաջարկներ:

Ցուցադրվեց յոթ երկրներում: Ֆիլմը հայկական Rec-Time կինոընկերության առաջնեկն էր: Ընկերության գործադիր տնօրեն և պրոդյուսեր Կամո Ունանյանի հետ զրույցում տեղեկացանք, որ Rec-Time-ը սկսել է բուռն աշխատանքներն արդեն երկրորդ ֆիլմի ստեղծման ուղղությամբ:

<<Ժամանակն է>> վերնագիրը կրող այս նոր ֆիլմը պատմում է մի հայ ընտանիքի մեծ ողբերգության մասին: Դեպքերը զարգանում են 1993թ-ին համաշխարհային համբավ ունեցող հայկական խմբավորման՝ ԱՍԱԼԱ-ի և թուրք ազգայնականների միջև մղվող պայքարի հիմքում:

Ֆիլմի հերոսը շատ դաժան պայմաններում կորցնում է իր ընտանիքի անդամներին, հրաշքով միայն ինքն է ողջ մնում: Տարիներ անց հերոսը մեծ վրեժով լցված փորձում է գտնել և հաշվեհարդար լինել մարդասպաններից:

 

Ըստ Ունանյանի ՝ ֆիլմի նկարահանումները սկսվել էին դեռևս նախորդ տարվա սեպտեմբեր ամսից՝ Հունաստանում, շարունակվել Ռուսաստանում և որոշ ժամանակյա դադարից հետո վերսկսվեցին Հայաստանում: Իսկ վերջնամասը մտադիր են նկարահանել Վրաստանում և Թուրքիայում:

Ֆիլմի ստեղծագործական թիմը բավականին պրոֆեսիոնալ և հմուտ անձանցով է հավաքված:

Կամո Ունանյանը՝ ով , ի դեպ, մարմնավորելու է ֆիլմի գլխավոր և առանցքային դերակատարներից մեկին, ասաց, որ ֆիլմը հայ ժողովրդի անցյալի պատմության փաստագրական էջերի մասին է, որում ցույց ենք տալու , որ մենք չենք մոռացել ու չենք էլ մոռանալու մեր անցյալը, բայց միևնույն ժամանակ հպարտ առաջ ենք գնալու, ավելի հզոր և անկոտրուն ենք լինելու քան կանք: Ֆիլմի ռեժիսորն է Վահե Սայանը, պրոդյուսերը Կամո Ունանյանն է, ոչ պակաս պրոֆեսիոնալ թիմից է բաղկացած նաև դերասանական կազմը՝ Ալեքսանդր Խաչատրյան, Ժաննա Բուդուլյան, Մարիամ Մելիքյան, Նարեկ (Մեծ Հայք) Պետրոսյան, Ադրիանա Գալստյան, Անատի Սաքանյան, Արսեն Լևոնյան և այլոք: Ֆիլմի կոմպոզիտորն է ՝ Էդմոնդ Մակարյանը:

Ֆիլմի ռեժիսոր Վահե Սայանն էլ նշեց որ <<Ժամանակն է>> ֆիլմի թիմը հրաշալի կերպով իրագործում է իր առջև դրված խնդիրները, և նա հավատում է , որ կունենան կայացած պրոյեկտ:

Ֆիլմի soundtrack-ն էլ պատկանում է Play Beck ընկերությանն ի դեմս Նարեկ (Մեծ Հայք)-ին:

Դե ինչ՝ <<Ժամանակն է>> ֆիլմը պատրաստ կլինի արդեն աշնան երկրորդ կեսին, մաղթենք ստեղծագործական թիմին անխափան ընթացք և լավագույն վերջաբան:

Фото Vem Radio.

 

 

Leave A Reply

Your email address will not be published.