Հանրությունը վայելեց «Ամարասի գանձերը» մյուզիքլ- ներկայացումը
Հուլիսի 10-ին Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ «Ամարաս» պարային համույթի ՝ «Ամարասի գանձերը» պարային ներկայացումը: Ներկայացմանը մասնակցում էին թվով չորս հարյուր հոգի: 6- ամիս քրտնաջան աշխատանքներից հետո՝ Ամարասցիները ներկայացան նախադեպը չունեցող ներկայացմամբ: Գեղարվեստական ղեկավար՝ Վիկա Մարտիրոսյանի փոխանցմամբ նրան աջակցել են տաղանդավոր մարդիկ: Ներկայացման ռեժիսորը հանդիսանում էր՝ Կարո Նաղդալյանը, բեմադրիչ է եղել՝ Մարիամը, ով գիտակ է իր գործում և զբաղվում է գրեթե բոլոր թատրոնների ռեկվիզիտներով, իսկ բեմական աքսեսուարներով զբաղվել է Աննա Մութաֆյանը:
Public. am — ի թղթակցի հետ զրույցում Վիկան ավելացրեց, որ մեծ աշխատանք են կատարել նաև Ամարասի բոլոր պարուսույցները, սա մեծ դաս է նաև նրանց համար, որ կարողանան ներկայանան և՛ ի նձ , և՛ ծնողներին և հանրությանը: Ներկայացման մեջ մասնակցում էր նաև Վիկայի դուստրը ՝ Նանուլիկը, ով ներկայացավ նաև պրեմիերայով: Երաժշտության, խոսքերի, գործիքավորման հեղինակը՝ Նիկ Էգիբյանն էր:
Հանրապետության առաջատար «Ամարաս» պարային ստուդիան այսօր լինելով ամենաբարձր հորիզոնականներում՝ հավատարիմ է իր սկզբունքներին՝ պահպանելով որակը և օրիգինալությունը:
Հեղինակ՝ Դիանա Գրիգորյան