Թեհրանցի գեղեցկուհին Հայաստանը կներկայացնի «Միսս աշխարհում»

0

Հայաստանն ընտրեց այն գեղեղցկուհուն, որը ներկայացնելու է մեր երկիրը «Միսս Աշխարհ» գեղեցկության մրցույթում: Իսկ այդ աղջիկը 24-ամյա Արենա Զեյնալյանն է Թեհրանից, որը հենց նոր ճանաչվեց «Միսս հայուհի 2018» մրցույթի հաղթող՝ առաջ անցնելով մյուս 19 մասնակիցներից: Արենան նաեւ արժանացավ «Միսս Համերաշխություն» տիտղոսին:

Լավագույն հնգյակում Արենայի հետ հայտնվեցին նաեւ Հռիփսիմե Սարգսյանը (5-րդ մրցանակ), Աննա Լորեցյանը (4-րդ մրցանակ), Սոնա Քերյանը (3-րդ մրցանակ), Հռիփսիմե Խաչատրյանը (Վիցե Միսս): Վերջինը նաեւ արժանացավ «Միսս Տաղանդ» կոչմանը:

Leave A Reply

Your email address will not be published.