Բացի մեքենայից էլ ինչ թանկարժեք նվեր է մատուցել ընկերուհուն Սաշիկի որդին.տեսանյութ
Ամիսներ առաջ երգիչ Գևորգ Մարտիրոսյանը թողարկեց իր նոր՝ «Սրտակեր» տեսահոլովակը:Երգը կոմերցիոն բնույթ էր կրում: Այն պատվիրել էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի որդի Նարեկ Սարգսյանը՝ իր սիրելիին նվիրելու նպատակով: Արևիկը «Instagram»-ի իր էջում շնորհակալություն էր հայտնել ընկերոջը և նշել, որ այս անակնկալն իր ստացած լավագույն նվերն է:
Նշենք, որ տեսահոլովակի վրա աշխատել են հայտնի մարդիկ և այն բավականին թանկ է արժեցել:
Երաժշտությունը՝ Ռիչարդ Մադլենյանի
Խոսքերը՝ Ռիչարդ Մադլանյան, Ավետ Բարսեղյան
Երեկ ԱԱԾ-ի տարածած տեսանյութում նշված էր, որ երգը Նարեկի միակ թանկարժեք նվերը չէր ընկերուհուն: Բոլորովին վերջերս թանկարժեք հաճույքների սիրահար Նարեկ Սարգսյանը Գերմանիայում բնակվող Արևիկին է նվիրել 90 հազար դոլար արժողությամբ շքեղ «Մերսեդես»: Արևիկն էլ իր ինսթագրամյան էջում տեղադրելով լուսանկարը գրել է.«thanks my love»:
Նշենք, որ հենց այս մեքենայով է Արևիկը նկարահանվել «Սրտակեր» տեսահոլովակում:
Նշենք, որ Արևիկն ԱԱԾ տարածած հաղորդագրությունից հետո ջնջվել է բոլոր սոցիալական ցանցերից: