ԱԱ-2018. Հուլիսի 6-ի խաղացանկը

0

Ռուսաստանում շարունակվում է ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնությունը: Հուլիսի 6-ին, կկայանա մրցաշարի քառորդ եզրափակչի 2 հանդիպում:

Երևանի ժամանակով 18:00-ին Նիժնի Նովգորոդի համանուն մարզադաշտում կմեկնարկի Ուրուգվայի և Ֆրանսիայի հավաքականների միջև խաղը:

Կազանի «Կազան Արենայում» կկայանա 1/4 եզրափակչի մյուս զույգի` Բրազիլիայի և Բելգիայի հավաքականների միջև խաղը: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին:
Public.am

Leave A Reply

Your email address will not be published.