«Elie Saab»-ը ներկայացրել է աշուն-ձմեռ 2018/2019 նոր հավաքածուն
Նորաձևության աշխարհում գործում է հետաքրքիր օրինաչափություն. «Elie Saab» նորաձևության տան յուրաքանչյուր հավաքածուի ցուցադրությունից հետո մենք լիբանանցի դիզայների շքեղ զգեստները տեսնում ենք աստղերի հագին՝ կարմիր գորգի վրա: Եվ բրենդի նոր հավաքածուն այս առումով դժվար թե բացառություն լինի:
Հավատարիմ մնալով իր սկզբունքներին՝ Սաաբը պոդիում է հանել մի քանի տասնյակ «արևելյան գեղեցկուհու»՝ համապատասխան զգեստներով և զարդերով: